Чт. Окт 28th, 2021

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցում հունվարի 20-ին, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստանձնի պաշտոնը: Հայտարարությունը հինգշաբթի վաղ առավոտյան հրապարակվել է Սպիտակ տան` սոցցանցերի հարցերով տնօրեն Դան Սկավինոյի կողմից: Թրամփի էջերը սոցիալական ցանցերում 24 ժամով արգելափակվել են: «Չնայած նրան, որ ես բացարձակապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ` այնուամենայնիվ, հունվարի 20-ին իշխանության կանոնավոր փոխանցում տեղի կունենա: Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաշվի առնվեն միայն օրինական ձայները: Չնայած սա պատմության մեջ ամենամեծ առաջին նախագահական ժամկետի ավարտ է նշանակում` այն Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու մեր պայքարի միայն սկիզբն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *