Вт. Окт 19th, 2021

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պաշտոնանկ արվել մինչ նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունը` կանխելու Իրանի դեմ պատերազմ հայտարարելու վտանգը: Այս մասին Sputnik լրատվական գործակալությանը ասել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին պաշտոնյա Ֆիլիպ Ջիրալդին:

Նույն օրն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմական ղեկավարների հետ քննարկել է նախազգուշական միջոցները, որպեսզի Թրամփը չկարողանա մատչում ստանալ դեպի գործարկման գաղտնագրերը՝ միջուկային պատերազմ սկսելու համար:

«Իմ մտահոգությունն այն է, որ նա անհավասարակշիռ վիճակում է Իրանի դեմ պատերազմ սկսելու համար», — ասել է ԿՀՎ նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ չի հավատում, որ դեմոկրատների՝ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին հնչեցրած կոչերը կարող են իրականություն դառնալ և, որ Սենատում բավարար հանրապետականներ պատրաստ կլինեն կողմ քվեարկել այդ նախաձեռնությանը:

«Թրամփին պաշտոնանկ անելու համար դեմոկրատները պետք է ապացուցեն, որ նրա մեկնաբանությունները ապստամբության կոչ են պարունակում: Ես կասկածում եմ, որ դա կստացվի և հանրապետականներից քչերն են աջակցելու այդ նախաձեռնությանը», — ասել է Ֆիլիպ Ջիրալդին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները ավելի են պառակտելու երկիրը:

Եզրափակելով իր խոսքը՝ Ջիրալդին ասել է, որ երբեք պարզ չի լինի թե ինչ կապերի միջոցով են ցուցարարները Կապիտոլիում մտել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *