Пн. Окт 25th, 2021

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի մեկուսացված է դառնում Կապիտոլիումի դիմաց անկարգություններից հետո, երբ նրա աջակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք:

Թրամփը, ում Թվիթթերյան էջն արգելափակվել է բռնություն հրահրելու պատճառով, չի կարող շփվել իր աջակիցների հետ իր հեռացման կոչերի ֆոնին: Նրա հեռացումն են պահանջում ոչ միայն դեմոկրատները, այլ նաեւ Սենատում իր սեփական կուսակցության առաջադեմ անդամներ:

Թրամփը նաեւ էլ ավելի մեկուսացված է դառնում իր վարչակազմում: Նա եւ փոխնախագահ Մայք Փենսը չեն շփվում, երկու նախարարներ հրաժարական են տվել, իսկ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ընդհատել է արտասահման այցը, որպեսզի թեթեւացնի իշխանության անցումը Բայդենի վարչակազմին:

Մայք Փենսը, ըստ լրատվամիջոցների աղբյուրների, չի բացառում Թրամփին հեռացնելու համար 25-րդ փոփոխությանը կիրառումը:

Անցած շաբաթ CNBC-ն հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սթիվեն Մնուչինը ոչ պաշտոնապես քննարկել են 25-րդ փոփոխությունը: Սակայն նրանք եզրակացության են եկել, որ գործընթացը մեկ շաբաթից ավել կտեւի, ինչը կթուլացնի դրա ազդեցությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը կստանձնի պաշտոնը հունվարի 20-ին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *