Вт. Окт 19th, 2021

Երբեմնի Ազգային անվտանգության ծառայության նախավերջին ղեկավար, պաշտոնապես 2020-ի հոկտեմբերի 8-ից այս կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված (մինչ այդ՝ տնօրենի տեղակալ), իսկ նոյեմբերի 8-ին հրաժարական ներկայացրած գնդապետ Միքայել Համբարձումյանի՝ TV-5-ին տված հարցազրույցն իսկապես էլ հետաքրքրական է: Չնայած, չէ՛, ի՜նչ հետաքրքրական: Այդ հարցազրույցում նշված մի շարք տվյալներ առավել քան բավարար են՝ երկու-երեք գործ հարուցելու և առնվազն քննություն սկսելու համար:

Առանցքային պահը: ԱԱԾ-ն թերևս ամենից կարճ ժամանակահատվածում, բայց պետության համար ամենադրամատիկ իրավիճակում ղեկավարած տնօրենի նախկին ժպ, գնդապետ Համբարձումյանը, բացատրելով նոյեմբերի 8-ին հրաժարական տալու պատճառները, մասնավորապես ընդգծեց, որ ինքը չէր կարողանում հասկանալ, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այն է՝ նիկոլ փաշինյանն ինչո՞ւ պшտերազմի ընթացքը չի կանգնեցնում:

ԱԱԾ նախկին ղեկավարը վկայեց, որ ինչպես ինքը, այնպես էլ՝ ՊՆ-ն գրեթե ամենժամյա ռեժիմով, բնականաբար, նաև՝ ամեն օր նիկոլ փաշինյանին զեկուցել են օբյեկտիվ իրադրությունը ռազմաճակատում, մարտական գործողությունների, առհասարակ, պшտերազմի հետ կապված վիճակը: Ամե՛ն ժամ, ամե՛ն օր: Իրականությունը, այլ ոչ թե այն, ինչ նույն փաշինյանն ու իր ագիտպրոպը փչում էին ժողովրդին ու հասարակությանը: Զեկուցել են իրական վիճակը թե՛ զինուժի կորուստների, թե՛ տարածքային կորուստների, թե՛ առկա խնդիրների ու ստեղծված իրադրության վերաբերյալ:

Ու այդ ռեժիմով ու ծավալով տեղեկատվություն ստանալով, մշակելով ու համակարգված զեկուցելով՝ ԱԱԾ տնօրենի ժպ-ն տրամաբանական հարցադրում է ձևակերպել՝ ինչո՞ւ իշխանությունը, նիկոլ փաշինյանը չի կանգնեցնում պшտերազմը, ո՞րն է ծրագիրը, ի՞նչ նպատակ է փաշինյանը հետապնդում՝ շարունակելով պшտերազմը:

Գնդապետ Համբարձումյանն ասում է, թե իշխանության նման պահվածքը չէր կարողանում հասկանալ, իր այդ հարցերի պատասխանները ոչ մի կերպ չէր գտնում:

Դիվանագիտորեն է արտահայտվում պարոն Համբարձումյանը, քանզի անհնար է չհասկանալ այն, ինչը միանգամայն արդեն բացահայտ է, և այդ բացահայտությունը կոչվում է՝ պետական դավաճանություն:

Իմիջիայլոց ասած՝ եթե ԱԱԾ ղեկավարը, տիրապետելով ամբողջական տեղեկատվությանը, «չի հասկանում», թե ինչ է անում «գերագույնը», պետք է գոնե հասկանա ու իմանա, թե ինչ է պարտավո՛ր անել ինքը՝ որպես պետության ազգային անվտանգության կառույցի ղեկավար: Հա, ու այդ «ինչ անելը» հաստատ իր հրաժարականը չէ: Անցնենք առաջ՝ ավելի մանրամասնելով այս կարևոր խնդիրը:

Գնդապետ Համբարձումյանը վկայում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը շատ մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք գնում ենք ուղղակի պարտության: ԱԱԾ տնօրենի նախկին ժպ-ի հիշելով՝ նույն կարծիքին էր նաև պաշտպանության նախարար Տոնոյանը: Գնդապետ Համբարձումյանի խոսքով՝ ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Նա նաև վկայում է, որ ԱԽ նիստում բավականին մանրամասն քննարկում է ծավալվել, բայց դրանից հետո, այնուամենայնիվ, պшտերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել:

Հիմա այս կարևոր վկայությունը համադրենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային այն հայտարարության հետ, որ հոկտեմբերի 19-ին ինքն արդեն համոզել էր ալիևին՝ դադարեցնել պшտերազմը, սակայն ի զարմանս իրեն՝ փաշինյանը մերժել է իր այդ առաջարկը:

Հետաքրքրական է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը նշում է, թե ինքը հետագայում է իմացել Պուտինի այդ առաջարկության մասին: Ըստ որում, դրանք կետային կոնկրետ առաջարկություններ էին, որոնք ընդունելու դեպքում կորսված չէին լինի ո՛չ Հադրութը, ո՛չ Շուշին, էլ չենք ասում՝ հազարավոր զինվորականների կյանքեր կփրկվեին (դա էր, չէ՞, կապիտուլյացիայի գնալու նիկոլի հիմնական «արդարացում-փաստարկը»):

Չգիտենք, թե ԱԱԾ տնօրենի նախկին ժպ-ն պատասխանի ինչ տարբերակներ է դեռևս դիտարկում, բայց նրա ասածից է՛լ ավելի ակնհայտ է դառնում, եթե չասենք՝ պարզորոշ ապացուցվո՛ւմ է, որ նիկոլ փաշինյանը, տիրապետելով պшտերազմում իրական վիճակի վերաբերյալ ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվությանը, երկիրը շարունակել է տանել պարտության, բանակը՝ կործանման, շարունակել է մեր զինուժի կորուստների, հազարավորների սպանվելու և հաշմվելու ընթացքը, տարածքային ռազմավարական կորուստների ընթացքը: Միտումնավո՛ր ու գիտակցաբա՛ր: Ու դա կոչվում է հենց դավաճանություն:

Մեկ այլ էական մանրամասն: Պшտերազմի, ինչպես կարելի է հասկանալ, նախնական փուլում, ԱԱԾ տնօրենի ժպ-ին նիկոլ փաշինյանը հանձնարարել է պաշտոնանկ անել ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետին: Միքայել Համբարձումյանը վկայում է, որ իրեն խիստ անհասկանալի էր այդ որոշումը, մանավանդ՝ պшտերազմական իրավիճակում, երբ նշված ծառայության պատասխանատուն առանցքային դեր ու նշանակություն ունի: Ուստի, ինքը փորձել է փաշինյանից պարզաբանում ստանալ, սակայն վերջինիս տված բացատրությունները լիարժեք ու բավարար չեն եղել: Այնուամենայնիվ, «գերագույն» խեղկատակի հրամանը կատարվել է, ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ գեներալ-մայորը ազատվել է կամ, մեր կարծիքով, տեղին է ասել՝ հակառակորդի կողմից, ըստ էության՝ չեզոքացվել է: Ի դեպ, քանի որ այս եղելությունը հանրայնացվել է, ապա միանգամայն հրապարակային ու պաշտոնական, մանրամասն ու փաստերով հիմնավորված բացատրական ցուցմունքներ պետք է պահանջել ինչպես նիկոլից, այնպես էլ ԱԱԾ-ից:

Մի կարևոր նրբերանգ էլ: ԱԱԾ նախկին ղեկավարը փաստեց, որ «թավշյա իշխանության» կողմից պարբերաբար անվստահության մթնոլորտ ու վերաբերմունք է ձևավորվել ԱԱԾ-ի ու հատկապես՝ երկարամյա աշխատակիցների նկատմամբ: Շատերը դա կարող են այլ հանգամանքների վերագրել, որոնք, բնականաբար, նույնպես առկա են: Բայց, վերջին 2,5 տարվա ընթացքում կատարվածի ու նաև հանրայնացվող այս և այլ վկայությունների համատեքստում, հակված ենք այդ անվստահության միջավայրի ձևավորումը բացատրել նիկոլ փաշինյանի, ինչպեսև նրա ապօրինի իշխանավարման ներդրված շահառու սորոսաթուրքական գործակալական ցանցի հետևողական և ուղղորդված քայքայիչ գործունեությամբ՝ ԱԱԾ աշխատանքը խաթարելու և արդյունավետությունը նվազեցնելու, փորձառու կամ կադրային ծառայողներին չեզոքացնելու նպատակով: Ու դա հետևողական իրականացվել է, ինչպես պաշտպանական գլխավոր կառույցի՝ բանակի հետևողական կազմաքանդումն է իրականացվել:

Արմեն Հակոբյան

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *