Чт. Окт 28th, 2021
ԱԺ-ում ու կառավարությունում ծվարած մանկամիտ ապուշներին ու դրանց սատարող դմփ- դմփ-հու զոմբիներին տեղեկացնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի հատվածում, անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ճիշտ սահմանով, իսկ «փոքր թասից» մինչև Որոտան, ռելիեֆով պայմանավորված, անցնում է Ադրբեջանի տարածքով: 1988-1992 թթ. այդ ճանապարհով երթևեկելը կյանքի համար վտանգավոր էր: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել կամ առևանգվել այդ ճանապարհին: Մարդիկ ստիպված էին անցնել Տաթևի ներքին ճանապարհով, որը քարուքանդ վիճակում է (այս ամառ եմ այդ ճամփով անցել, էքստրիմ է):
Եթե կառավարությունում դեռ շունչ կենդանի մնացել է, կասի՞՝ ի՞նչ է լինելու այդ մայրուղու ճակատագիրը: Դա՞ էլ եք թուրքին տալու: Եթե թուրքն այդ ճամփան վերահսկի, ոչ միայն Մեղրին, այլև Սյունիքի ողջ հարավային հատվածն է վտանգի տակ:
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *