Чт. Окт 28th, 2021

Ականջներում մշտական աղմուկը չի կարելի արհամարհել, քանի որ դա կարող է հիվանդությունների ախտանշան լինել: Հոդվածը վերցրել ենք riafan.ru կայքից:

Ականջների աղմուկը կարող է օրգանիզմի բորբոքային գործընթացի նշան լինել: Հաճախ խշշոցը կապված է լինում լսողության օրգանի մեջ ջրի կամ օտար մարմինների թափանցման հետ: Աղմուկը կարող է նաև ադենոիդների կամ ականջների խցանման նշան լինել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Բացի այդ, ականջներում աղմուկով կարող են ուղեկցվել նաև արյունատար անոթների հիվանդությունները: Հաճախ այս ախտանշանը դրսևորվում է աթերոսկլերոզի և հիպերտոնիայի հակվածություն ունեցող մարդկանց մոտ: Ականջներում աղմուկը կարող է վկայել զարկերակային բարձր ճնշման մասին:

Նշված ախտանշանի ևս մեկ հնարավոր պատճառ է ողնաշարի պարանոցի հատվածի օստեոխոնդրոզը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *