Пн. Окт 25th, 2021

Մեր պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտությшն սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գոռ Գևորգյանը. «Վիճակն իրապես օրհասական է, իսկ պետականությանը սպառնացող վտщնգն ահագնացող: Գրում է Slaq.am-ը։ Անչափ ցավալի է նոյեմբերի 9-ին պատերщզմը դադարեցնելու մասին հայտարարութամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել որոշ գործիչների բովանդակապես բավականին պարզունակ ու իրողությունները մակերեսային գնահատող «այս պատերшզմում մենք պщրտվել ենք» ձևակերպումը: Պարոնայք, սա լոկ պшրտոթյուն չէ, սա ազգային աղետ ու ողբերգություն է իր բոլոր հետևանքներով, որը չունի ու չի ունենալու պատմության ժամկետի վաղեմություն, իսկ գալիք սերունդների կողմից չի արժանանալու որևէ ներողամտության»: «Ներկաների կողմից նախկինների արած-չարածների հռետորաբանության ներքո մսխվեց անցած առնվազն երկու սերունդների փառահեղ հաղթանակը՝ Արցախյան հերոսամարտը՝ զոհասեղщնին դնելով հազարավոր նահատшկների ու հայրենիքի մասը: Սա չհասկանալը, կամ չարամտորեն չարձանագրելը, մեղմ ասած, դժբախտություն է»,-ասաց նա: «Ցավում եմ, որ նրանց համար, ովքեր համառորեն չեն ընդունում իրողությունները, համաշխարհային պատմությամբ, այլ ոչ որևէ ուժի ցանկությամբ, գրեթե միշտ ամրագրվել է, որ նման պարտություն ամրագրած պետության ղեկավարը, իշխանությունները հեռանում են՝ իր կամ իրենց հետ տանելով պարտվшծի կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, միևնույն ժամանակ բացառելով երկրում անիշխանության ու մասնավորապես բռնությшն որևէ դրսևորում»,-ասաց պատգամավորը: Գևորգյանը նշեց, որ տվյալ պարագայում խորհրդարանական պետությունում իր դերակատարումը կարող է ու պետք է ունենա խորհրդարանը, որի տեղն ու դերն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: «Հարկավոր է հնարավորություն տալ վիրավորված արժանապատվությամբ ու հայրենազրկված հանրությանը վերարժևորել իրողությունները, համազգային համախմբման ներքո վերագտնել սեփական գոյի վերածննդի նոր բանաձևն ու վստահությունը պետության ապագայի նկատմամբ: Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ նմանատիպ ճգնաժшմերի հանգուցալուծման գործի մեծ մասի պատասխանատվությունը կրում են հենց իրենք։ Հետևաբար հարկավոր է կառուցողական երկխոսությունը շարունակելու տեղ թողնել, հնարավոր է փոխզիջումներ փնտրել: Սա մեկ ժողովուրդ է: Անթույլատրելի է սեփական ժողովրդի ցավի ու վշտի վրա միմյանց դեմ ռևանշիստական քարոզով մաշեցնել արդեն իսկ ծվեն ծվեն եղած մեր երկիրը: Ակնհայտ է, որ ստեղծված ներքաղաքական ծայրաստիճան լարված իրավիճակից միակ ելքը ՀՀ Սահմանադրությանը հավատարիմ մնալն է: Հետևաբար, եթե անգամ այս պարագայում խոսում ենք արտահերթ ընտրությունենրի մասին, ապա հարկավոր է հաշվի առնել նաև պահը: Պահը ճիշտ գնահատել և սեփական կարողությունների գերագնահատումը և նաև թերագնահատումը կարող է բերել մեկ այլ ծանր իրողության: Պետք է հստակ երաշխավորված լինեն մեր ժողովրդի, հանրության թափանցիկ կամաարտահայտման հնարավորությունը, սակայն նայելով այսօրվա իրողություններին, միամտություն կլինի ասել, թե իշխանությունները պարաստ են արտահերթ ընտրությունները կյանքի կոչել: Հնթացս հարկավոր է արագ ապահովել ՀՀ պետական սահմանների անվտանգությունը, ձևավորել վաղվա օրակարգը, միջազգային հանրությանը ներկայացնել մեր նոր հարցադրումները, խոսույթը, պետական կառավարման համակարգում ներգրավել բացառապես արհեստավարժ մասնագետների՝ անկախ իրենց քաղաքական ու այլ հայացքների: Անել հնարավորը մեր ժողովրդի միասնությունը, համախմբումը, դեպի վաղվա օրը հավատը վերականգնելու համար:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *