Ср. Окт 20th, 2021

PanARMENIAN.Net — Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը վայր է դնում մանդատը, նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։

Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը քաղաքապետի հիվանդության պատճառով։

Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին, Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները։

Ավելի վաղ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ավագանու անդամի մանդատից հրաժարվելու որոշման մասին այն բանից հետո, երբ որպես կամավոր մեկնել էր սահման ու պատերազմի ավարտից հետո հետ վերադարձել։

«Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»,-ասվում էր գրառման մեջ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *