Вт. Окт 19th, 2021

2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվելլ էին երկուստեղ հայհոյանքներ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *