Пн. Окт 25th, 2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի բնակարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել:

Ակցիայի մասնակիցներից Ադրինե Ավագյանը ասաց, որ իրենք 7 հոգով գնացել են պատգամավորի տան մոտ՝ կոչ անելով դուրս գալ խմբակցությունից, մասնակից չդառնալ գործող իշխանությունների դավաճանական գործունեությանը և հետագայում ազատվել նաև պատասխանատվությունից:

«Մենք մեր խաղաղ ակցիան ավարտել էինք, պատրաստվում էինք հետ գալ, երբ շենքի մոտ հայտնվեցին ինչ-որ տղամարդիկ և սկսեցին հայհոյել մեզ, վիրավորել, սադրել: Փորձեցինք սադրանքներին չտրվել, բայց բանը հասավ ծեծկռտուքի, հարձակվեցին մեր տղաների վրա, սկսեցին հարվածել ու հայհոյել: Մենք փորձում էինք բաժանել, բայց մեզ նույնպես սկսեցին հարվածել ու հայհոյել: Չէին նայում՝ կին է, տղամարդկ է, ոհմակով հարձակվել էին: Իմ դունչն է պատռվել, աչքս է վնասվել, մեջքիս ու որովայնիս են հարվածել: Մեր ընկերոջ քիթն է վնասվել, արյունահոսությունը չենք կարողանում կանգնեցնել, ուզում ենք շտապօգնություն կանչել, մյուսի դեմքն է վնասվել»:

Ադրինե Ավագյանի խոսքով՝ իրենք այդ ամբողջը, որքան հնարավոր է եղել, նկարել են և պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ իրենց խաղաղ ակցիային խոչընդոտած և իրենց բռնության ենթարկած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ իր էջում դիմել էր ստուգելու, արդյո՞ք խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվածների մեջ ներկա էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մայրը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *