Пн. Окт 25th, 2021

COVID-19-ի դեպքում մարմնի ջերմաստիճանը որոշ հիվանդների մոտ կարող է չբարձրանալ, իսկ մյուսների մոտ հասնել վտանգավոր բարձր մակարդակի եւ պահպանվել երկար ժամանակ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական հետազոտությունների բաժնի վարիչ Տատյանա Ռուժենցովան կարծում է, որ դա պայմանավորված է իմունային պատասխանի առանձնահատկություններով, օրգանիզմում հայտնված վիրուսի քանակով, զարգացած բարդություններով եւ օգտագործվող դեղամիջոցներով:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է ազդել տարբեր օրգանների եւ ներքին համակարգերի վրա, այդ թվում` հիպոթալամուսի եւ էնդոկրին համակարգի, որոնք պատասխանատու են ջերմափոխանակման համար: «Կախված վարակիչ գործընթացում դրանց ներգրավվածության աստիճանից` կարող են մարմնի ջերմաստիճանի տարբեր ցուցանիշներ լինել, այդ թվում` ցածր»,- ասել է Ռուժենցովան:

Նրա խոսքով` երբ վարակի սուր փուլն անցնում է եւ հիվանդը սկսում է առողջանալ, սովորաբար իջնում է ոչ միայն նրա մարմնի ջերմաստիճանը, այլեւ արյան ճնշումը եւ սրտի կրճատումների հաճախականությունը: Դրանից հետո շատ հիվանդներ սկսում են թուլություն զգալ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *