Ср. Окт 20th, 2021

Շատ մարդիկ տարիներով ապրում են շաքարային դիաբետով՝ անգամ չկասկածելով դրա մասին: Մինչդեռ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը վնասում է անոթները եւ ներքին օրգանները՝ մի շարք խնդիրների հանգեցնելով:

Insider հրատարակությունը պատմել է մի քանի նախանշանների մասին, որոնք կարող են վկայել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մասին: Դրանց են վերաբերում օրինակ հոգնածության զգացողությունը, տեսողության որակի անկումը, ուժեղ ծարավի զգացումը:

Հետաքրքիր է, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր կոնցենտրացիան նկատվում է ոչ միան դիաբետի ժամանակ: Դա տեղի է ունենում նաեւ ինֆեկցիաների, ակտիվության ցածր մակարդակի, սթրեսի, մեծ քանակությամբ ածխաջրերի օգտագործման, մուկովիսցիդոզի, ինչպես նաեւ բետա-արգելակիչների ընդունման ֆոնին:

Մասնագետները ընդգծում են , որ օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացմանը զուգընթաց սկսում են  ծանրաբեռնվել երիկամները, քանի որ դրանք ստիպված են լինում ֆիլտրել ամբողջ շաքարը:

Շաքարի ավելցուկը մեզի հետ է դուրս գալիս. ահա թե ինչու գլյուկոզայի բարձր մակարդակով մարդիկ անընդհատ միզարձակման կարիք են զգում:

Օրգանիզմը փորձում է լրացնել հեղուկի պակասը, դրա համար մարդն անընդհատ ցանկանում է խմել: Գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում դանդաղում է արյան հոսքը, ինչն արգելակում է վերքերի ապաքինման գործընթացները, մեծացնում միզաթորման համակարգի ինֆեկցիաների վտանգը:

Բացի այդ շաքարի բարձր մակարդակն ազդում է ուղեղի աշխատանքի համար կարեւոր հորմոնների վրա: Այդ պատճառով նման հիվանդներին տանջում են գլխացավերը:

Եթե դուք նկատել եք այս բոլոր նախանշանները, ժամանակն է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *