Чт. Окт 28th, 2021

Հադրութի անկումից հետո Հայկ Խանումյանը տեղափոխվեց Հադրութի շրջանի արևմտյան հատված, որտեղ նա ջոկատ հավաքեց ու սկսեց զբաղվել գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Նրան միացան կամավոր Անգել Գալստյանը և ՊԲ զինծառայող Գարի Աբրահամյանը՝ իր ջոկատով։ Շուրջ վաթսուն հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի կեսերից պաշտպանում էր Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը։ Նրանք կատարում էին իրենց առջև դրված մարտական առաջադրանքները և իրենց վստահված ուղղությամբ կանխեցին հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Լիսագոր և Շուշի։ Այսօր Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը գտնվում են հայկական վերահսկողության ներքո։
     ՍիվիլՆեթի թիմը երկու օր անցկացրել է «Դիզափայտ» ջոկատի հետ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *