Вс. Окт 17th, 2021

Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ մինչև հիմա նստած ես այդ աթոռին, թե կա թեկուզ մի հոգի, ում դեռ չեն գտել, ինչի թիվ մեկ մեղավորը դու ես: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Գեղամ Նազարյանը: Նշենք, որ Նազարյանը երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում, որպես փոխխմբագիր: Նրա որդին այս պահին անհետ կորած է: «Դու ինչ ապագայի մասին ես խոսում: Դու տեսակով վախկոտ ես, դու էլ գիտես, այդ մասին: Դու, վախկոտ լինելով, ինչպես ես քեզ թույլ տալիս ղեկավարել սուրբ երկիր Հայաստանը: Դու 2,5 տարում ավերեցիր մեր արածը, 32 տարվա չարչարանքը»,-ասաց նա: «Դու լավ տատ ունեիր: Մի անգամ քո տանը նստած էինք, ասաց՝ տղա ջան, Գեղամ ջան, մարդու գործն է միշտ մնում, մենք մի օր գնալու ենք, մեր արած գործն է միշտ մնալու: Նիկոլ, դու ինչո՞ւ չլսեցիր քո տատին: Դու լավ տատ ունեիր: Հայրդ ասում էր, որ վարչապետ չդառնաս: Ինքը գիտեր, թե դու ով ես: Այդ ի՞նչ ուժեր քեզ ստիպեցին գալ ու քանդել այս երկիրը: Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ Հադրութ, Շուշի, Ավետարանոց ես տվել: Նիկոլ, մարդ եղիր, մի վայրկյան կնոջդ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր: Ամոթ է: Աննա, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, հանգիստ թող այդ տղային, թող Նիկոլը հրաժարական տա, թող գա նստի դատարանի առաջ, ոչ թե ժողովրդի: Դուք զզվացրեցիք «ժողովուրդ, ժողովուրդ» ասելով: Ինչ ժողովուրդ, ժողովուրդն անհատներն են, այն տղերքն էին, ովքեր հավատացին, որ գնում են Գետաշեն, Շահումյան ազատագրեն: Այնինչ այդ տղաներին տարաք թատերական ներկայացմամբ զոհեցիք: Այսօր, ես իմ վիշտը թողած, եկել եմ այստեղ կանգնել , որ քեզ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր: Հերիք է պղծես Եռաբլուրը, Շուշին: Չնայես, թե քանի մարդ է այստեղ հավաքված, քանի որ ազգի 90 տոկոսը մի բան են խնդրում՝ հեռացիր: Դու հարամ անելու տաղանդ ունես, դու հարամեցիր Նոր տարվա տոնը, Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը: Ես քեզ լավ եմ ճանաչում: Դու մի անգամ ես միայն ազնիվ եղել, երբ ասացիր, որ «իզմ»-եր չունես: Նա չունի ոչ հայրենիք, ոչ ընտանիք, նրա համար կա մեկ սրբություն: Ես իրեն իրենից լավ եմ ճանաչում: Նրա համար մեկ արժեք կա՝ փող: Միայն փող է սիրում՝ դա անելով կուրորեն: Ինքը միշտ դժգոհում էր իր հորից, որովհետև կարծում էր, որ իր հայրը իրեն վատ է պահել՝ չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում: Ինքն ատեց իր հորը, ատեց ամբողջ ազգին ու վրեժխնդիր եղավ մեզանից, որովհետև մենք այնքան միամիտ էինք, այնքան էինք կուրացել, որ ատեցինք բոլորին՝ չհասկանալով, թե ով է Նիկոլը»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *