Пн. Окт 25th, 2021

Իսրայելական բանակի շտաբի պետ, գեներալ Ավիվ Քոչավին բացահայտել է, որ երկրի զինված ուժերը բոլոր ճակատներում գաղտնի գործողությունների արդյունքում շուրջ 500 թիրախ են խոցել 2020 թվականի ընթացքում, հայտնում է almasdarnews.com–ը:

Քոչավին նշել է, որ զորքի գործողությունների արդյունքում զգալի նվազել է Իրանից Սիրիա մատակարարվող զենքի քանակը և թուլացել են իրանական կողմի դիրքերը, հետևաբար այս տարին հաջող ռազմական տարի է եղել իրենց համար:

«Գաղտնի գործողությունների շրջանակներում աճել է գործողությունների հաճախականությունն ու համապատասխանաբար նվազել Սիրիայում իրանցիների թիվը՝ նրանց շտաբները և ճամբարները Դամասկոսի շրջանից երկրի հյուս-արևելք տեղափոխելու արշավի շրջանակներում»,– ասել է Քոչավին:

Շտաբի պետը նշել է, որ այս տարվա կարևոր հարձակումների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում կիբեռհարձակումները:

«Բանակի կարողությունները մշակվել են՝ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու, ժամանակակից մարտական ծրագրեր կազմակերպելու և հյուսիսային ու հարավային ճակատներում մարտերի պատրաստվելու նպատակով»,– եզրափակել է Քոչավին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *