Чт. Окт 28th, 2021

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Սթեինիձը «անհեթեթ» է համարել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մեղադրանքն այն մասին, թե Իսրայելը ցանկանում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Նա շեշտել է, որ իրականում Իսրայելը պետք է զգուշանար Իրանի հնարավոր հարվածներից, որոնք կարող էին հասցվել երկրին` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցի ֆոնին:

Նշենք՝ շաբաթ օրն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրառում էր կատարել, որում մեղադրանքներ էր հնչեցրել Իսրայելի հասցեին: 

«Ըստ Իրաքից ստացված նոր հետախուզական տվյալների՝ իսրայելական գործակալ-սադրիչները հարձակումներ են նախապատրաստում ամերիկացիների դեմ` հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ կազուս բելիի (պատերազմի առիթ, տերմին միջազգային իրավունքում, որը գործածվում է XIX դարի վերջերից, — Tert.am) մեջ գցելու նպատակով», — նշել էր իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական աշխարհազորային մի քանի առաջնորդ։ Պենտագոնի տեղեկությամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *