Ср. Окт 20th, 2021

PanARMENIAN.Net — Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայքնը ճանաչել է 1915-1916 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սան Ջորջո դի Նոգարոյին՝ համամարդկային արժեքների՝ ճշմարտության և արդարադատության կողքին կանգնելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915 թվականին թուրքական Օսմանյան կայսրության կողմից։ Դրա հետևանքով բնաջնջվել է Արևմտյան Հայաստանի բնակչությունը, սպանվել 1,500,000 հայ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *