Ср. Окт 20th, 2021

Իրանի բանակի ԱԹՍ-ների զորավարժության երկրորդ օրը, «Քարար» անօդաչու սարքը, ցածր բարձրության վրա գտնվող ռադարային թիրախի ուղղությամբ արձակել է «Ազարախշ» հրթիռը:

Զորավարժության ընթացքում իրականացվել են   «Քարար» ԱԹՍ-ներից հրետակոծման, և թշնшմու օդային  թիրախների ոչնչացման գործողություններ:

Հաջողությամբ իրականացվել է նաև մակերեսային թիրախների, ամրությունների և հակառակորդի դիրքերի nչնչացnւմ՝ 500 ֆունտանոց ՄԿ -82 ռnւմբերով հագեցած անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Զորավարժության  խոսնակ Սեյեդ Մահմուդ Մուսավին հայտարարել է. «Զորավարժության ընթացքում իրականացվել է մшրտական ​​անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սահմանների շարունակական դիտարկում»:

Նա հավելել է. «Երկրի սահմանների մոնիտորինգը և վերահսկողությունն այսօր կատարվում են բավականին ճշգրիտ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք հագեցած են տարբեր տեսախցիկներով, ինչպես նաև հետախուզական և տվյալների էլեկտրոնային հավաքագրման համակարգերով»:

Ծովակալ Մուսավին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակն ի վիճակի է պատասխանել թշնшմու ցանկացած шգրեսիայի ՝ օգտագործելով տարատեսակ հեռահար մարտական ​​անօդաչու թռչող սարքեր և թիրախավորելով 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները»:

Այս մասին փոխանցում է ParsToday-ը:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *