Пн. Окт 25th, 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Մարդիկ առավել քան երբեւէ ունեն շփման կարիք։ Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Որ քեզ հարազատ մարդիկ ողջ ու առողջ են մահաբեր 2020-ից հետո։ «Շնորհավորում եմ» բառը չի արտաբերվում։ Լեզուդ չի պտտվում ասել այն։ Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական խորշը։ Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձեւավորված ռեֆլեքսը… Ուստի ես ձեզ չեմ «շնորհավորել», պարզապես իմ համերաշխությունն եմ հայտնում, ու շնորհակալությունս՝ որ կաք իմ կյանքում եւ իմ կողքին։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *