Вт. Окт 19th, 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարելի է խոսել արդեն միայն անցյալ ժամանակով, ու նշել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, այն օրեցօր «ավելի ամուր կլինի»:

«Ես նաեւ լիովին համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս մենք պետք է արդեն խոսենք այն մասին, ինչը եղել է անցյալում: Սա արդեն պատմություն է»,- հայտարարել է Ալիեւը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ալիեւի խոսքով՝ հայկական ղեկավարության գործողություններն ու քայլերը ուղղված էին իրավիճաակի սրմանը. «Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետին, ապա 2019 թվականին լինելով Ադրբեջանի օկուպացված տարածքներում, նա հայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ»: Այսպիսով, հայկական ղեկավարության գործողություններն ու քայլերը ուղղված էին իրավիճակի սրմանը, ադրբեջանական կողմին պատասխան գործողությունների հրահրելուն եւ բանակցային գործընթացի խափանմանը»,- շեշտել է Իլհամ Ալիեւը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *