Вт. Окт 19th, 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին…
Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավերեց բոլորիս տները։
Հատկապես Արցախյան հարցով պոպուլիզմն այժմ առավել անթույլատրելի է։
Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից։
Մինչեւ Հայաստանում չհեռացվի դավաճան վիժվածքը, չփոխվի բանակցողը, չվերահաստատվեն Ռուսաստանի հետ նոր որակի, արժանապատիվ եւ անկեղծ ռազմավարական հարաբերություններ, Արցախից մնացած հատվածը, Արցախի ապագա կարգավիճակը, էլ չասեմ Արցախի կորսված տարածքները լինելու են ուղղակի վտանգված։
Թե չէ չհիմնավորված լավատեսությամբ եւ ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել»:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *