Вт. Окт 19th, 2021

Քաշաթաղի շրջանի մշակույթի բաժնի աշխատակից Մանե Հակոբյանն ահազանգում է. «Որպես Քաշաթաղի շրջանի մշակույթի բաժնի աշխատակից, ինչպես նաև Արցախի քաղաքացի, չկարողացա չանդրադառնալ այս հարցին։
     Բոլորս էլ գիտենք, որ մնաց հաշված ժամեր Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելու գործը ավարտին հասցնելուն։ Քաշաթաղում հարյուրից ավել պատմամշակութային կոթողներ կան, որոնց պահպանությունը այլևս մեզ չի վերապահված։

Երբ խոսք էր գնում Դադիվանքը հանձնելու մասին, գրեթե բոլորը ոտքի կանգնեցին։ Պետական մակարդակով խոսվեց դրա մասին։ Ամբողջ համացանցը ողողված էր Դադիվանքի նկարներով։Եվ շատ ճիշտ էին անում, որ ամեն մեկն իր ձևով պայքարում էր Դադիվանքի գոյության համար։

Իսկ որտե՞ղ է այդ նույն ուշադրությունն ու հոգատարությունը Ծիծեռնավանքի սուրբ Գևորգ եկեղեցու (4-րդ դար) հանդեպ։ Ինչո՞ւ են բոլորը լռում։ Բարձր մակարդակով երբևէ չխոսվեց այս եկեղեցու պահպանության մասին, անտեսված էր։ Սա մեզ հասած այն հազվագյուտ կոթողներից է, որ պահել ու փայփայել ենք ամբողջ ուժով՝ վկա դարձնելով ապագա սերունդներին մեր գոյության հազարամյակների։

Ծիծեռնավանքը նույնպես կհանձնվի թշնամուն, անգամ առանց խաղաղապահի վերահսկողության։

Հ․գ․ Սիրելի ընկերներ, խնդրում եմ, ով ինչպես կարող է թող բարձրաձայնի այս հարցը»։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *