Вс. Окт 17th, 2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը:

– Պարոն ԱռաքելյանԱրցախում ծառայող զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում և չեն ցանկանումոր իրենց որդիները վերադառնան ու ծառայությունը շարունակեն ԱրցախումԱսում են՝ Արցախում այլևս իրենց երեխաների անվտանգությունը երաշխավորված չէՈ՞նց եք գնահատում այս վիճակը:

– Ես ծնողների անհանգստությունը և՛ հասկանում եմ, և՛ ոչ: Արցախում հիմա մի քիչ ուրիշ բաներ են կատարվում, դրա համար էլ ծնողները անհանգստանում են իրենց երեխաների համար: Ծնողները անհանգիստ են, քանի որ Արցախի ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցիներ են: Արցախում դիրքերը շատ են մոտեցել հակառակորդին: Այդ իմաստով ծնողների անհանգստությունը տեղին է: Դրան էլ գումարվում է այսօր Արցախում ստեղծված վիճակը: Արցախում իշխանափոխություն է եղել: Այսօր Վիտալի Բալասանյանը ամբողջ իշխանությունը վերցրել է իր ձեռքը, զորքերը, մնացած ուժերը անմիջապես ենթարկվում են իրեն: Սա էլ իր հերթին անհանգստություն է առաջացնում նույն ծնողների մոտ:

Այսինքն՝ Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ևս անհանգստացնո՞ղ է:

– Այո՛, որովհետև եթե պատերազմի ժամանակ նույն Վիտալի Բալասանյանը կարողացավ այնպես անել, որ Արցախը հանձնվի թուրքերին, ապա դրանից հետո բոլոր ծնողներն էլ կանհանգստանան իրենց երեխաների համար: Ծնողները, բոլորն էլ հասկանում են՝ որը որից հետո է և չեն ցանկանում, որ իրենց երեխաները մնան ծառայելու, ներկա գտնվեն այն երկրում, որը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը: Այսօր իմ թոռն էլ նորից պետք է գնա Ղարաբաղ, ու ես էլ եմ դեմ, որ իմ թոռը գնա նորից Արցախ:

– Դուք Վիտալի Բալասանյանին համարում եք Արցախը թուրքերին հանձնողներից մե՞կը:

– Այն գեներալները, Արցախի ազգային հերոսները, որոնք որ կային, ես նրանց պատերազմի ժամանակ չտեսա՝ որպես հերոսների: Եթե պատերազմի ժամանակ նրանք որևիցե մի օգնություն ցույց չտվեցին մեր բանակին, մեր զինվորներին, ապա ինչ երաշխիք կարող ենք ունենալ, որ հիմա դա կլինի: Մենք հիմա չգիտենք էլ՝ ինչ է կատարվում Արցախում: Միայն մի բան գիտենք, որ Վիտալի Բալասանյանը ուժային կառույցներն իր ձեռքն է վերցրել, իսկ Արայիկ Հարությունյանը անում է այն, ինչ նրան ասում է Բալասանյանը:

– Վիտալի Բալասանյանի կուսակցությունը հայտարարությամբ պահանջում էոր Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա ՀՀ վարչապետի պաշտոնիցԿարո՞ղ ենք ասելոր նրանք փորձում են Արցախում տեղի ունեցած փոփոխությունների սցենարը իրականացնել նաև Հայաստանում:

– Ես պատերազմի առաջին օրվանից գտնվել եմ Արցախում, ամեն ինչից տեղյակ եմ եղել: Ստորները, դավաճանները դավաճանեցին երկիրը մեկ նպատակի համար, որ Հայաստանում գան իշխանության: Այդ ստոր դավաճանները, որոնց անունները ես չեմ ուզում տալ, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում միայն մի բանի համար, որ նորից գան իշխանության: Դա գիտեն բոլորը: Իրականում բոլորն էլ հասկացել են, թե մեզ ինչու դավաճանեցին, ու մենք ինչու պարտվեցինք: Մենք կռվում էինք, մեր 19-20 տարեկան տղաները կռվում էին, մենք հաղթելու էինք, բայց դավաճանների պատճառով մենք պարտվեցինք:

– Հենց այդ դավաճաններիպարտության պատճառով այսօր մեր բանակի հանդեպ վստահությունը նվազագույնի է հասելՀիմա ի՞նչ քայլեր պետք է անելինչպե՞ս պետք է արդիականացնել բանակըոր այդ վստահությունը վերականգնվի:

– Այո՛, այսօր մեր բանակի ղեկավարությունն իր դիրքերում չի: Մենք՝ բանակին միս ու արյուն տված ազատամարտիկներս, ուզում ենք, որ մեր բանակն այնքան հզոր լինի, մեր բանակի ղեկավարը լինի այնպիսի մի հզոր անձնավորություն, որը կկարողանա բանակը նորից ոտքի կանգնեցնել, ու մենք կարողանանք մեր հողերը նորից հետ բերել: Հայ ազգը միշտ պատերազմի մեջ է եղել, եղել են հաղթանակներ, եղել են պարտություններ, եղել են բարոյական հաղթանակներ ու պարտություններ: Այսօր եղել է պարտություն, դա փաստ է, բայց չպետք է կոտրվել: Մենք դեռ կվերադառնանք մեր հողերին: Մենք ազատամարտիկներով կանգնելու ենք մեր երեխաների կողքին ու հաղթելու ենք միանշանակ: Այսօր արդեն հետաքրքիր են դղյակներ կառուցած գեներալները, իշխանափոխություն պահանջող գեներալները: Մեր խնդիրն է այսօր բանակն ի մի բերել, ոտքի կանգնեցնել, մեզ հիմա բանակի հզոր ղեկավար է պետք, ով ի վիճակի է բանակն արդիականացնել, հզորացնել, որպեսզի կարողանանք հաղթել: Հիմա մենք իրականում տարածաշրջանի հզոր ու արդիական բանակը պետք է կառուցենք: Այլընտրանք չկա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *