Чт. Окт 28th, 2021

Ֆրանսիան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չնշված հարցերը պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին շաբաթ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, գրում է ТАСС գործակալությունը։ «Մենք ուսումնասիրել ենք նաև նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագիրը: Իհարկե, կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել այդ համաձայնագրում: Սա արդեն քաղաքական խնդիր է, մենք պետք է այդ բոլոր խնդիրները դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – ասել է Լեմուանը: 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *