Ср. Окт 20th, 2021

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատել է Ագարակի շրջանում հայկական ու ադրբեջանական ուժերի կողմից գնդակոծության մասին տեղեկությունները: Այս մասին նա հայտարարել է կանադացի լրագրող Նիլ Հաուերին:

«Հայաստանի հարավում գտնվող Կապանի քաղաքապետը հաստատում է, որ երեկ իրոք փոխհրաձգություն է տեղի ունեցել Ագարակում սահմանին գտնվող հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ: Մոտ 50 ադրբեջանցիներ շարժվել են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը, ուստի վերջիններս սկսել են օդ կրակել: Ադրբեջանցիները պատասխան կրակ են բացել (նաեւ օդ): Զոհեր չկան»,- գրել է Հաուերը Twitter-ում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *