Чт. Окт 28th, 2021

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայտարարություն

Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների: 

Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների սանձարձակ, քաղաքացիներին կոպիտ վիրովորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:

Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը սանձարձակ պատգամավորների նկատմամբ օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն՝ ապօրինի կերպով, բռնի ուժի գործադրմամբ խափանեց քաղաքացիների խաղաղ ակցիաները, բերման  ենթարկելով և անազատության մեջ պահելով բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, ովքեր չեն հադնուրժում հայրենիքի դավաճանությունը: Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող գործողություններով այսօր բերման են ենթարկվել և շուրջ երեք ժամ անազատության մեջ պահվել 31 անձ, իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանին Արաբկիրի ոստիկանության մոտ առևանգել և ձերբակալել են:

Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ:

Հայրենիքի փրկության շարժումը և փաստաբանների թիմն արդեն նախաձեռնել են անհրաժեշտ և հրատապ իրավական գործընթացներ՝ իրավախախտում թույլ տված ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մենք վերահաստատում ենք հայրենիքի փրկության գործում մեր վճռականությունը: Դավաճանը օր առաջ պետք է հեռանա։

Կրկին կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրեինիքը դավաճանած ռեժիմի գերին: 

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ
28.12.2020 թ․»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *