Чт. Окт 28th, 2021

Սթափության կոչ
Բժշկական հանրույթը պառակտած, բժշկական ռեսուրսը անխնա մսխած, բուժաշխատողներին հալածանքների ու հետապնդումների ենթարկած, ոլորտը ձախողած, համակարգը կազմաքանդած, ֆինանսական միջոցները կամայականորեն ու ոչ թափանցիկ տնօրինած, մասնագիտական կարծիքն արհամարհած, անձնական, խմբակային շահերով առաջնորդված, օտար օրակարգերը սպասարկած, ապօրինությունների կատարումը որդեգրած պետական մարմնի կառավարման իմիտացիայով զբաղված  առողջապահության նախարարությունը իրեն իրավունք է վերապահում բարոյական դասեր տալ բժշկական հանրությունը:

Հորդորում ենք իրականությունից կտրված ու անմեղսունակության գրկում հայտնված, կյանքում սպիտակ խալաթ չկրած, այդ խալաթի դերն ու նշանակությունը չիմացած, НКВД-ի ոգով անանուն նամակների հեղինակ ԱՆ վերնախավին, որ բժշկի կոչման հավատարմության մասին խոսելուց առաջ վերընթերցեն ԱՆ կանոնադրության մեջ զետեղված սեփական պարտականությունները, որոնց իրացումը ղեկավար խմբակը մշտապես տապալել է իր ապաշնորհ պաշտոնավարման ողջ ընթացքում:
 Բուժաշխատողները զոհաբերելով իրենց կյանքն ու չխնայելով սեփական առողջությունը ծառայել են թե՜ մարտի դաշտում, թե՜ թիկունքում, դիմակայել համավարակով ու պատերազմով պայմանավորված ծանրագույն մարտահրավերներին, որը սակայն դուք նպատակաուղղված ծառայեցրել եք սեփական փիառին ու փառքին:

Կոչ ենք անում չկորցնել բանականության վերջին փշրանքները, հրաժարական տալ ու շուտափույթ ազատել առողջապահական համակարգը ձեր ներկայությունից:

Նույն խորհուրդը տալիս ենք նաև իրենց հետ նույնականացված, երկիրը ռազմական պարտությունից հետո դեպի տնտեսական ու քաղաքակրթական աղետի տանող կառավարությանը իր ողջ կազմով:

Արժանապատիվ բուժաշխատողների միություն

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *