Вт. Окт 19th, 2021

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր արհավիրքներին եւ զուլումներին հավելեմ եւս մեկը։Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողովրդի գրպանները։Տարեվերջին դրանք ընդունել են ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության որոշում, ըստ որի նախատեսում են ի թիվս այլ քերթիչ քայլերի վերացնել ավելացրած արժեքի հարկի արտոնությունը կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական հարված է հասցվելու մարդկանց կրթության իրավունքի իրագործմանը եւ առողջության պահպանման հնարավորություններին։Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը եւ առողջապահական ծառայությունները։ Մարդիկ առանց այդ էլ հազիվ-հազ են վճարում իրենց երեխաների ուսման վարձը։ Մարդիկ հազիվ են ձգում հիվանդանոցային վճարները, եւ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։ Ձեզ կպատմեն հեքիաթներ, որ առավել նպատակային կդարձնեն պետական աջակցությունը։ Դա հերթական սուտն է լինելու, քանզի մեր գրպաններից քերվելիք գումարով փորձելու են լցնել բյուջեի ճեղքվածքը։ Եթե Շուշիի, Շուռնուխի եւ Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության եւ ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք»։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *