Пн. Окт 25th, 2021

Հակամարմինները չեն երաշխավորում կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը:

«Պետք է նկատի ունենալ, որ հակամարմիններն ընդամենը ցույց են տալիս, որ պատվաստանյութի գործողության գործընթաց է ընթանում: Իմունային պատասխանի ամենահզոր օղակը բջջային պատասխանն է: Այդ պատճառով պատվաստանյութի արդյունավետության իրական ցուցանիշ պետք է լինի պատվաստումից հետո հիվանդությունների վիճակագրությունը»,-ասել է նա Ura.ru-ի հետ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ հակամարմինները կարող են տարբերվել:

«Մեծ դեր ունի ոչ միայն հակամարմինների քանակը, այլ դրանց որակը»,-ասել է նա՝ հավելելով, որ իրականում հեշտ չէ գնահատել բջջային իմունիտետը:  

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *