Вт. Окт 19th, 2021

Նիկոլ Փաշինյանի շիշ բռնող Հայկ Սարգսյանը մարզպետների վրա թիվ է դրել, դեկտեմբերի 19-ին գլխաքանակ ապահովելու համար: Այս մասին գրել է թելեգրամի Dejavu ալիքը:

«Նոր հայտնի դարձավ, որ այդ գործին լծվել են նաև Խաչիկ և Սարիբեկ Սուքիասյանները (ԳՌԶՈ): Հենց նոր «Հայէկոնոմբանկի» մեր աղբյուրը հայտնեց , որ բանկի մասնաճյուղերի բոլոր աշխատողներին ասել են՝ կամ կառավարության անդամների հետ Եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք: Խաչիկ Սուքիասյանը զորաշարժի է ենթարկել նաև իր մյուս բիզնես օֆիսների աշխատողներին: Նա բոլորին պարտադրում է դեկտեմբերի 19-ին մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին: Պայմանը նույնն է՝ Կամ կառավարության անդամների հետ քայլում եք դեպի եռաբլուր, կամ դիմում եք գրում և հեռանում»,- գրում է ալիքը:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *