Вт. Окт 19th, 2021

«Կոմմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից.«Հայտարարության օրիգինալը ռուսերեն լեզվով է և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է: Այն, ինչ ձեզ ասում են հայերը, դա միայն մեկնաբանություն է, իսկ մենք ուղիղ հղում ենք անում հայտարարության տեքստին»,- ասել է Աբդուլաևան:

Վերջինս նման հայտարարություն է արելհակադարձելով հայկական կողմի այն դիրքորոշմանը, որ հայկական զորքերի Արցախից հետ քաշումը վերաբերվում է միայն Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջաններին:

«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ` այս մասին հայկական կողմից խուսափում են հրապարակային որևէ մեկնաբանություն հնչեցնել:

Նկատենք, որ պարբերականի վերոնշյալ հրապարակումն արվել է դեռ երեկ: Անցել է ուղիղ մեկ օր, բայց Հայաստանի արտգործնախարարության կողմից որևէ արձագանք, հերքում կամ պարզաբանում չի տրվել առ այն, թե ինչու է Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը մեկնաբանում այնպես, որ հայկական զինված ուժերն, ըստ այդ կետի, պետք է դուրս բերվեն Արցախի ողջ տարածքից: Մենք ստիպված ենք ներկայացնել միայն թշնամու տեսակետը, քանի որ մեկ օր անց էլ հայկական տեսակետ պարզապես չկա։

Նյութի աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *