Ср. Окт 20th, 2021

2021թ․ Apple-ը նախատեսում է վերադառնալ նոր սմարթֆոնների ներկայացման ավանդական ժամանակացույցին: Ընկերության ներդրողների համար հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կանխատեսումն է վկայակոչում 9to5mac հրատարակությունը:

Խոսքը iPhone 13 առաջիկա շարքի մասին է, որը կհայտնվի 2021-ի աշնանը: Եթե ամեն ինչ ընթանա Apple-ի պլանի համաձայն, ինչպես iPhone 12-ի, այնպես էլ այս դեպքում ուշացումներ չեն լինի: Սմարթֆոնները կներկայացվեն 2021թ․ սեպտեմբերի սկզբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ընկերությունը, իր կապալառու TSMC-ի հետ միասին, պատրաստվում է արտադրության մեջ նոր պրոցեսորի իրացմանը: Ենթադրաբար, այն կստանա Apple A15 Bionic անվանումը: Չիպի եւ դրա բնութագրերի մասին դեռ տեղեկություններ չկան:

2020-ին համավարակի եւ արտադրական շղթայում խափանումների պատճառով Apple-ը ստիպված էր հոկտեմբերին նոր iPhone-ներ ներկայացնել: Սմարթֆոնները վաճառքի են հանվել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւ դեռ պակասում են:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *