Чт. Окт 28th, 2021

Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։

Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի, Ադրբեջանին փոխանցվել է 12 ադրբեջանցի, այդ թվում՝ Արցախում սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *