Пн. Окт 25th, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթը՝ Կառավարության շենքի շուրջբոլորը՝ ավարտվեց։ Երթի մասնակիցները վերադարձան  Հանրապետության հրապարակ։

Քաղաքացիների մի մասը գիշերելու է հենց հրապարակում։ Նրանք վրաններ են տեղադրել, խարույկ վառել,  հնչում են հայրենասիրակամ երգեր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են գիշերել այդտեղ։

«Մնալու ենք այնքան, մինչեւ այս անձնավորությունը հասկանա, որ իր մեկ օր ավել մնալը ազգային անվտանգության արհավիրք է, մենք կորցնում ենք Հայաստանի ինքնիշխանությունը», — նշեց Զոհրաբյանը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *