Вт. Окт 19th, 2021

ՀԱՊԿ-ի անդամ չէ այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և համարվում է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունները չեն դիմել ՀԱՊԿ-ին։

«Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև, կրկնում եմ՝ ՀՀ-ն է անդամակցում, այլ ոչ թե ԱՀ-ն: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է»,-ասաց Սիմոնյանը:

Նա ընդգծեց՝ երբ միջադեպեր են եղել ՀՀ սահմանի հետ կապված,  դիմել են։ «Նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո նաև Ռուսաստանի մեր գործընկերոջ կողմից, ՌԴ Պետդումայի ղեկավարի կողմից եղել է դիմում ՀԱՊԿ ղեկավարին՝ Զասին, դրա տեսագրությունը կա և հրապարակվել է։ Մնացածը, կարծում եմ, արդեն իսկ հասկանալի է»,-ասաց պատգամավորը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *