Пн. Сен 27th, 2021

Միքայել Ոսկանյանը գրում է․

Հիշո՞ւմ եք Աշոտ Սևյանին, մի քանի օր առաջ տեղադրել էի իր հարցազրույց-խոսքը, որտեղ նա ասում էր, թե վճռականորեն հրաժարվում է լքել իր գյուղը, այդիպիսով, նա կապվել է ու հայտնել, որ նրանց հաջողվել է պահել այդ գյուղը հայկական հատվածում:
Նա շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրին, ով աջակցել է իրեն…

Սա մի օրինակ է, մի մեծ ապացույց, որ հայրենիքը պահելով են ունենում, և որ ընդամենը մեկ հոգի կարող է վճռականորեն փոխել իրադարձությունների ընթացքը` շատ մեծ ցանկության շնորհիվ…

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլիներ, եթե Աշոտի պես վճռական հայեր շատ լինեին ամբողջ Հայաստանում, առավել ևս իշխանությունում…
Ես կարծում եմ, որ, համենայն դեպս, մենք թույլ չէինք տա ստորագրել հանձնման նման խայտառակ հայտարարությունը…
Բայց Աշոտի պես հայրենակիցների փոխարեն` մենք ունենք բազմաթիվ անհայրենիք կոմֆորմիստներ ու իդեալիստներ, որ կարծում են` թե հայրենիքը կարելի է քաղաք-պետությունով էլ սահմանել ու իրականությունը մերժելով դառնալ «սինգապուր»….

Արցախը Հայաստան է,

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *