Ср. Окт 20th, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Instagram-ում էմոցիոնալ տեսանյութ է հրապարակել, որում մայրիկի հետ հուզված դիմավորում է եղբորը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Ալբերտ Ալեքսանյանին:

«Տանը միայն ես գիտեի եղբորս գալու մասին: Գնացի դիմավորեցի, եկա տուն մամային ասեցի գալիս ա, մամ: Դուռը բացվեց ու……..
Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ, սպասում, երազանք, բոլոր զգացողությունները խառնվել էին իրար: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգեւի այս զգացողությունը : Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի եւ խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ:
Հ.գ. Պապան քնած էր»,-տեսանյութին կից գրել է դերասանուհին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *