Вт. Окт 19th, 2021

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքները, այլապես կբախվի ԵՄ-ի պատժամիջոցների հետ, գրում է Kathimerini թերթը:

Միցոտակիսը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները Թուրքիային խիստ զգուշացում են արել:

«Թուրքիայի դեմ պատժամիջոցները վերջը չեն: Ակնկալում ենք Թուրքիայի կողմից իր ուղու փոփոխություն, եւ հասկացրել ենք, որ Եվրոպան միասնական է եւ աջակցում է Հունաստանին եւ Կիպրոսին»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են Թուրքիայի դեմ գործող անհատական պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին եւս հանձնարարվել է աշխատել Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակի հարցով միջազգային համաժողով գումարելու ուղղությամբ եւ մինչեւ 2021 թվականի մարտ մշակել զեկույց Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *