Вс. Окт 17th, 2021

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ սահմանափակում չի դրել եւ չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների եւ ընդհանրապես ցանկացած մարդու Արցախի այցի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով նրան, որ իր՝ Արցախ այցից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարել էր, թե ոչ մի հայ պաշտոնյա իրավունք չունի մուտք գործել Ղարաբաղ առանց Ադրբեջանի համաձայնության:

«Նաեւ այդ հայտարարությունը որեւէ տարր չի պարունակում Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետեւաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ եւ հայատյաց հռետորաբանությունից եւ եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հետ, միասին աշխատել եւ սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *