Чт. Окт 28th, 2021

Այսօր Արագածոտնի մարզի մի խումբ համայնքների բնակիչներ, հաջակցություն Նիկոլ Փաշինյանի, հավաք են կազմակերպել:

«Ես կուզենայի անդրադառնալ 17 կուսակցություններ կոչվածին, որոնց կուսակցություն չեմ համարում»,- ասաց բնակիչներից մեկը: «Նրանք խոսում են հանրային պահանջի մասին, ըստ որի Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պիտի հրաժարական տա: Քանի որ մենք ժողովրդի մաս ենք կազմում և հաճախ ենք համայնքներում շփվում ժողովրդի հետ, նա այդպիսի պահանջ չունի:
     Բնակչի խոսքով՝ ժողովուրդը պահանջում է, որ ցուցարարները դուրս գան փողոցներից և խոչընդոտներ չստեղծեն: «Այսօր ժողովուրդը սգի մեջ է»,- նկատեց նա:
     «17 կուսակցություններին եթե հարցնենք՝ կուսակցական քանի անդամ ունեն, կասեն՝ տասը, քսան, գուցե հարյուր հազար ասողներ էլ լինեն… Ո՞ւր են ձեր կուսակցական համախոհները, գաղափարակիցները: Եթե նրանք այսօր ձեր կողքին չեն, ինչպե՞ս կարող եք հանրային պահանջից խոսել: Ձեր խամաճիկին ժողովրդի թեկնածու մի՛ ներկայացրեք․ 17 ուժերը ժողովրդի աջակցություն չունեն»,- ասաց նա:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *