Вс. Окт 17th, 2021

Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր:
Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:
Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:
Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:
Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին:
Մարտական գործողությունների ընթացքում ենթակա ստորաբաժանումների և հրամանատարության միջև անխափան կապ ապահովելու գործում աչքի են ընկել սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանը, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանը, կրտսեր-սերժանտ պայմնագրային Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանը, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանը, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանը, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանը, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանը, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանը, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանը:
Փառք մեր հերոսներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *