Ср. Окт 20th, 2021

« Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարացման հարցը դեռևս անորոշ է մնում: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական մասով: Իսպանացու գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նրա տարեկան աշխատավարձի չափը կազմում է 12 մլն եվրո, սակայն Սերխիոն 2 անգամ համաձայնել է 10%-ի կրճատման, որպեսզի օգնի ակումբին հաղթահարելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական խնդիրները:

Ինչպես հաղորդում է АВС-ն, 34-ամյա պաշտպանը պայման է դրել «արքայական» ակումբի առջև. նա ցանկանում է 2 տարվա պայմանագիր և 2 մլն եվրո բոնուս այն դեպքում, եթե 2022 և 2023 թվականներին 30-ական պաշտոնական խաղ անցկացնի « Ռեալի» կազմում:

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև իսպանացի լրագրող Ալֆրեդո Դուրոն. «Պարզապես պետք չէր թույլ տալ, որ ակումբի լեգենդը հայտնվի նման իրավիճակում: Ռամոսի անունը չպետք է հայտնվել այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք կարող են այլ ակումբների հետ բանակցությունների վարել հունվարի 1-ից»:

Նշենք, որ Դուրոյի գրառումը ռեթվիթ է արել 34-ամյա պաշտպանի եղբայրը, ով նաև վերջինիս գործակալն է:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *