Чт. Окт 28th, 2021

Երեկ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկանում ենք Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Հեռախոսազրույցի մասին երեկ հայտնել էր նաև վարչապետի պաշտոնական կայքը, սակայն ոչ այսքան մանրամասներով։ «Նա ցանկացավ հայ ժողովրդին հայտնել իր ցանկությունները նոր տարվա համար` հայկական Սուրբ Ծննդյան առթիվ, և վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը մարդասիրական օգնություն բերելու համար ֆրանսիական կառավարության կողմից վարձակալված հինգերորդ ինքնաթիռի՝ Երեւան ժամանելու հաջորդ օրը. այս ինքնաթիռը տեղափոխում էր 70մ³ ձմեռային հագուստ և բժշկական սարքավորումներ, որոնք հավաքվել էին Ֆրանսիայում «Ազնավուր» հիմնադրամի կողմից»,- նշված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Ելիսեյան պալատի ղեկավարը «վճռականություն է հայտնել» աշխատելու հավասարակշռված քաղաքական գործընթացի համար` նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո տևական քաղաքական լուծում գտնելու նպատակով: «Այս համածիրում Հանրապետության նախագահը խոստացավ նպաստել բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու ընթացիկ ջանքերին և աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- նշված է ֆրանսիական պետության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *