Пн. Окт 25th, 2021

Կյանքի 102-րդ տարում մահացել է առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծման և նախագծման անմիջական հեղինակներից վերջինը, նշանավոր գիտնական, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լանդաուի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն Իսսակ Խալատնիկովը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ամենատարեց ակադեմիկոսի մահվան մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից:

Իսսակ Խալատնիկովը ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 17-ին Եկատերինոսլավում: Տիեզերականության և քվանտային էլեկտրոդինամիկայի մասին աշխատությունների հեղինակն է, ինչպես նաև ստեղծել է քվանտային հեղուկների տեսությունը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *