Чт. Окт 28th, 2021

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:

Այս մասին հայտնում է CNBC-ն՝ նշելով, որ Մասկի կարողությունը ներկա պահի գնահատվում է 185 մլրդ դոլար: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դա տեղի է ունեցել Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերի գնաճի շնորհիվ, որն արձանագրվել է հինգշաբթի:

Այդպիսով Մասկը շրջանցել է Բեզոսին, որը 2017 թվականից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդն է և որի կարողությունը գնահատվում է մոտ 184 մլրդ դոլար:

2020 թվականի սկզբին Մասկի կարողությունը գնահատվում էր 27 մլրդ դոլար, և վերջինս հազիվ տեղ էր գտել 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Դա նշանակում է, որ Մասկի կարողության վերջին մեկ տարում գրանցված աճն ամենաարագն է պատմության ընթացքում:

Էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության բաժնոտոմսերի գինն աճում է առևտրային աճուրդների ընթացքում, որոնք ԱՄՆ-ում դեռ չեն ավարտվել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *