Пн. Окт 25th, 2021

1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր. այդպես եղել է Սումգայիթյան ջшրդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գnյամшրտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պшտերազմում կրած խայտառակ պարտությունից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: «1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր: Այդպես եղել է Սումգայիթյան ջшրդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյшմшրտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պшտերազմում կրած խայտառակ պարտությունից հետո … Սակայն այդ տխուր տարեմուտերից յուրաքանչյուրն ունի իրարից տարբերվող գույն ու բովանդակություն: Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պшյքարը… Բայց ահա 2020թ. սեպտեմբերյան խայտառակության պարագայում տարեմուտի տխրությանս պատճառը լրիվությամբ այլ է: Այս անգամ այն չունի ոչ գույն, ոչ բովանդակություն… Մենք, պարզապես, ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր… Կներեք, բայց այս տարեմուտն ինձ համար կա ու մնալու է օտար»,– գրել է նա։ 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *