Ср. Окт 20th, 2021

Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ Ազատության հրապարակից «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ:

«Այդ պահանջը հետեւյալն է. մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց. «Եթե մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

2,5 տարի առաջ այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝ եթե  ժողովուրդը չցանկանա, ես կհեռանամ: Հիմա ամբողջ ժողովուրդն ասում է՝ հեռացիր եւ վերջ: Մենք այսօրվանից գնում ենք պատրաստվելու երեքշաբթի օրվա բողոքի զանգվածային ակցիաներին: Եթե մինչեւ երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք եւ վերջ: Սադրանքներին չենք տրվում: Մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է այս հարցը փակենք եւ վերջ»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ « Նիկոլ դավաճան»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *