Вт. Окт 19th, 2021

«Մինչև պատերազմի սկսվելը ծառայությունը շատ լավ էր անցնում, հատուկ խոսակցություն չկար, բայց բոլորս էլ գիտակցում  էինք, որ ամեն պահ կարա կռիվ լինի:  Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, ուղղակի լրտեսները շատ էին»: Ասում է Արցախյան 45-օրյա պատերազմում վիրավորում ստացած, մերօրյա հերոս Արմեն Աբգարյանը, ով գտնվում է զինվորական 7-օրյա արձակուրդում:

Արմենը Գեղարքունիքի մարզից է, ծառայել է Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում, բայց պատերազմի օրերին 14 օր անցկացրել է Եղնիկներում: Տղայի 20-ամյակը լրացել է պատերազմից օրեր անց, այս հունվարին պետք է զորացրվի, բայց շատ ընկերներ է կորցրել պատերազմի դաշտում, ովքեր մտքից դուրս չեն գալիս, միշտ մտազբաղ է՝ նրանց հիշելով:

Պատերազմի առաջին օրը տղան այսպես է հիշում. «Նոր էինք արթնացել, երբ անծանոթ ձայներ էր լսվում, դուրս եկանք, նկատեցինք երկնքում սնարյադներ էին: Էդ պահին հավատներս չէր գալիս, մտածում էինք՝ ուսումնական ինչ-որ վարժություններ են, մեզ են պատրաստում, բայց չէինք մտածում, որ ամեն ինչ էդքան լուրջ ա»:

Լրագրողի խնդրանքին, որ Արմենը պատերազմի օրերից հետաքրքիր դեպք պատմի, պատասխանեց. «Հումորային չեմ կարողանում հիշել, իսկ վատերը շատ են, մտքիս եկածները տհաճ բաներ են, ավելի լավ է չպատմեմ: Բայց եղել են, իհարկե լավ ակնթարթներ էլ են եղել… »:

«Տղերքով՝ բոլորս էլ մարտական էինք տրամադրված, ամեն ինչի պատրաստ էինք: Սկզբի օրերին վստահ էինք, որ հաղթելու ենք, հետո մենք էլ էինք հասկանում՝ ինչ կարա լինի: Իհարկե, վախ կար, ավելի շատ մտածում էինք, եթե մեզ մի բան լինի՝ մեր ընտանիքն ինչ արձագանք կտա, ավելի շատ հարազատների մասին էինք մտածում… Վախ կար, որովհետև արդեն տեխնիկայի պակաս ունեինք»,- հիշում է շարքային Աբգարյանը, իսկ Հայաստանից հասած օգնությունից խոսելիս նշում է, որ իրենց շատ լավ են նայել. «Ամեն ինչ եղել ա՝ քաղցրեղեն, այլ ուտելիքներ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ… ափսոս պատերազմի ավարտից հետո ոչինչ չէր տրվում…»: Հարցին, թե ինչն էր պատճառը կամ ինչ մեկնաբանություն էր ստանում այն, որ պատերազմից հետո զինվորները անհրաժեշտ իրերը չէին ստանում, Արմենը չցանկացավ անդրադառնալ:

Արմենը նաև իր նպատակներից խոսեց ու ասաց, որ չի պատրաստվում Հայաստանը լքել, բացի դա էլ` իր ընտանեկան բազնեսն է զարգացնելու. «Ընտանեկան բիզնես ունենք, գալու եմ շարունակեմ ծնողներիս օգնել, դրա զարգացմամբ եմ զբաղվելու»:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *