Вс. Окт 17th, 2021

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլայի ու Լուիս Էնրիկեի մասին՝ նրանց անվանելով լավագույնն իր մարզական կարիերայում:

«Գվարդիոլան յուրահատուկ է: Նա ստիպում է, որ ֆուտբոլիստները տարբեր տեսանկյուններից մոտենան խաղին: Նրա՝ խաղին պատրաստելու եղանակն այլ է: Նրա թիմերը և՛ լավ պաշտպանվում են, և՛ լավ հարձակվում:

Ես բախտ եմ ունեցել աշխատել նրա և Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Նրանք լավագույն մարզիչներն են իմ մարզական կարիեայում»,- La Sexta-ն մեջբերում է Լեոյի խոսքը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին իր ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբի հետ արգենտինացու պայմանագրի ժամկետը լրանում է վեց ամսից: Ամենայն հավանականությամբ, Մեսին կհեռանա «Բարսելոնայից»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *