Пн. Окт 25th, 2021

Իրականում թուրքերը ստուգելու են ռուս խաղաղապահների քանակը, որ չավելացնեն, զենքերի տեսակներն են հաշվառելու, իսկ ռուսները’ թուրք-ադրբեջանական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին:

«Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ում եւ ինչն են մոնիթորինգ, այսինքն մշտադիտարկում անելու։ Այս հարցն է առանցքայինը։ Առաջին հայացքից թուրքական թռչող սարքերը հայերին են հետեւելու, իսկ ռուսականն’ ադրբեջանցիներին, սակայն երկրորդ հայացք գցելուց հետո իրականությունն այնքան էլ միանշանակ չէ։

Իրականում թուրքերը ստուգելու են ռուս խաղաղապահների քանակը, որ չավելացնեն, զենքերի տեսակներն են հաշվառելու, իսկ ռուսները’ թուրք-ադրբեջանական։ Իրականում ռուսներն ու թուրքերն իրար են մշտականապես դիտարկելու։ Սա փոխում է այդ կենտրոնի խնդիրներն ու նպատակները, նաեւ’ հետեւանքները։ Իսկ զարգացումները խոստանում են անկանխատեսելի լինել, կամ էլ’ կանխատեսելի։

Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է»,- գրել է նա։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *